Գլխավոր Հասարակություն 

Ապօրինի կալանքի տակ պահվող Անի Հովհաննիսյանի կոչը՝ ստեղծված իրավիճակում

analitik.am

Հարգելի հայրենակիցներ, Ձեզ կոչ եմ անում ազատազրկման վայրից:

Ինձ ապօրինի նախնական կալանքի տակ են պահում անօրինական հիմքերով, որտեղից շարունակում եմ պայքարել իմ հանդեպ իրականացվող անօրինական քրեական հետապնդման և անարդարության դեմ և խնդրում եմ մի արեք այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել մեր պետության վարկանիշին և մեր փոքր երկրի փխրուն անվտանգությանը:

Ես ավելի քան որևէ մեկը հասկանում եմ ձեր վրդովմունքը, երբ բախվում եք անարդարության, պատկերացնում եմ նաև այն բազմաթիվ խնդիրների լրջությունը, որոնք մենք չկարողանալով հաղթահարել ուղղակի արտագաղթում ենք, մյուսները՝ ըմբոստանում, մի մասն էլ՝ հուսալքվում:

Հարգելիներս, ՀՀ-ում բացի ՀՀ քաղաքացուց չկա մեկ այլ ուժ, որը կարող է փոխել այն պայմանները, որոնք վատթարացնում են մեր պետության դրությունը: Բոլոր իրենց հերոս ձևացնող, փրկիչի դիմակով և հայրենիքի մասին ամպագոռգոռ ելույթներ ունեցողներն ուղղակի անձնական ամբիցիաներն են փորձում բավարարել: Իրական հայրենասերն նա է՝ ով գիտակցում է Հայաստանի առջև ծառայած լրջագույն արտաքին մարտահրավերներին և իր գործողությամբ կամ իր անգործությամբ չի վնասում մեր պետության շահերին:

Ես ինքս էլ պայքարում եմ հանուն այդ ուժեղ և զարգացած պետության կերտման համար, սակայն զինված պայքարի միջոցով անհնար է հասնել դրան: Հայաստանի դեպքում մենք պարտավոր ենք առաջին հերթին մտածել մեր պետության, այնուհետև նոր սեփական շահերի մասին՝ այլապես կարող ենք  այսքան դժվարությամբ ձեռք բերված անկախությունը կորցնել:

    Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր, անհիմն մեղադրանքով և ապօրինի կալանքի տակ պահվող Անի Հովհաննիսյան.

Նույն շարքից