Քաղաքականություն 

Լավրովն ասել է, թե ինչից է կախված Թուրքիայի հետ հարաբերություններում նախկին վստահության վերականգնումը

analitik.am

Ռուաստանի և Թուրքիայի միջև նախկին վստահության վերականգնումը կախված է այն բանից, թե ինչպես կողմերը հիմա կվերաբերվեն փոխհամագործակցությանն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ սիրիական հարցի կարգավորման գործում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Վերականգնվելու է արդյոք նախկին վստահությունը, վերացական կատեգորիա է: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես մենք հիմա կմոտենանք փոխհամագործակցությանն ու շփումներին, ընդ որում ոչ միայն երկկողմ հարաբերություններում: Կարևոր է, թե ինչպես մենք հետագայում առևտոր կանենք, ինչպես միասին ինչ-որ բանկկառուցենք և այլն: Ավելի շատ բան կախված է դրանից, թե ինչպես կփոխհամագործակցենք սիրիական հարցում»,-ասել է Լավրովը:

Նույն շարքից