Հասարակություն 

Մարզասարքեր ու մանկական խաղեր` նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում

analitik.am

Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են մանկական խաղերի ու մարզական գույքի տեղադրման աշխատանքները: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք է տրամադրվել վարչական շրջաններին: Այս օրերին մարզագույքով և մանկական խաղերով են համալրվել նաև Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցք 6, Դավիթ Անհաղթ 19/1, Ուլնեցի 62 և Լեփսիուսի 14, 16 և 18 շենքերի բակերը:

Նույն շարքից