Հասարակություն 

Մահմեդական քարոզիչը կոչ է արել ոչնչացնել եգիպտական բուրգերը

analitik.am

Քուվեյթից իսլամիստ քարոզիչ Իբրահիմ ալ-Կենդարին հանդես է եկել հին եգիպտական բուրգերը և Սֆինքսի արձանը ոչնչացնելու կոչով, հաղորդում է ТАСС-ը:

«Այն, որ Մուհամեդ առաքյալի աջակիցների թվից վաղեմի մահմեդականները՝ հասնելով եգիպտական հող, չեն քանդել փարավոնների հուշարձանները, չի նշանակում, որ մենք չպետք է դա անենք հիմա,- կարծում է ալ-Քենդարին,-այս հնությունները երկար ժամանակ եղել են ավազի շերտի տակ թաղված և կրկին հայտնաբերվել են ընդամենը երկու հարյուրամյակ առաջ»:

Քարոզիչի կարծիքով՝ քանի որ առաքյալը ժամանակին ոչնչացրել է Մեքքայում եղած բոլոր կուռքերը, ապա նրա հետնորդները նույնպես պետք է վերջ դնեն կռապաշտությանը, անգամ եթե այժմ հնության այդ հուշարձանների մոտ ոչ ոք չի աղոթում, և դրանք կրում են բացառապես կարևոր մշակութաբանական և պատմական գործառույթ:

Նույն շարքից