Հասարակություն 

Հանձնարարվել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

analitik.am

Այսօր կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Արթիկի դպրոցի հանրությանը հայտնի խնդրին, հանձնարարականներ է տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: «Հանձնարարում եմ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-նշել է վարչապետը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հանձնարարությունը պարզ է. կոնկրետ Արթիկում մենք ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ապահովելու հնարավորություն, որովհետև մնացած դպրոցները թերբեռնված են, և կան դպրոցներ, որոնց պայմանները բարվոք չեն»:

Նույն շարքից