Քաղաքականություն 

Եվրախորհրդարանը որոշել է առանց վիզային ռեժիմ տրամադրել Ուկրաինային

analitik.am

Եվրախորհրդարանն աջակցել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկոթյունը, որը վերաբերում է  Ուկրաինային ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ տրամադրելուն: Համապատասխան քվեարկությունը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 6-ին, Ստրասբուրգում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ:

Այժմ հարցը ներկայացվելու է Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի հաստատմանը, ինչից հետո այն պետք է հաստատվի նաև ԵՄ խորհրդի կողմից: Եթե այս ամենը տեղի ունենա, փաստաթուղթը ներկայացվելու է  Եվրախորհրդարանի նախագահին, ապա նաև ԵՄ-ում նախագահող երկրին՝ Մալթային: Եթե այս փուլումմ էլ ամեն ինչ հաջող ընթանա, որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակումից 20 օր հետո:

Նույն շարքից