Հասարակություն 

ԱՄՆ-ում ամենագնացը բախվել է մարդկանց. Կան զոհեր և վիրավորներ

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Չինո քաղաքում ամենագնածը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչ արդյունքում կա երկու զոհ և 4 վիրավոր: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան East Sarang Community Church եկեղեցու ավտոկայանատեղիում:

Ոստիկանությունից նշում են, որ վարորդը ցանկացել է դուրս գալ ավտոկայանատեղիի տարածքից, սակայն կտրուկ ետ է շարժվել և բախվել մարդկանց, ապա նաև եկեղեցուն:

Տուժածների, այդ թվում նաև վարորդի և ուղևորի կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն շարքից