Հասարակություն 

Apple-ը, Google-ը և Facebook-ը այնքան միջոցեր ունեն, որ կարող են զարգանալ անվերջ. Վոզնյակ

analitik.am

Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը կարծում է, որ Apple, Google և Facebook ընկերություններն այնքան միջոցեր ունեն, որ կարող են զարգանալ անվերջ:

«Apple-ը գոյություն կունենա շատ երկար: Այն IBM-ի նման է, որը հիմնադրվել է 1911 թվականին: Տեսեք, թե ինչ կարողություն ունի Apple-ը (մոտ 246,1 միլիարդ դոլար): Այն ներդրումներ կանի շատ ոլորտներում: Նույնը վերաբերում է նաև Google և Facebook ընկերություններին»,-ասել է Վոզնյակը:

Վոզնյակը նաև խոսել է Լուսնի մասին, վստահություն հայտնելով, որ 2075 թվականին այն կբնակեցվի:

Նույն շարքից