Հասարակություն 

Թուրքերն իջեցնում են Հայոց Ցեղասպնության մասին պատմող «Խոստում» ֆիլմի վարկանիշը

analitik.am

 4chan ֆորումի թուրքական անալոգ Incisozluk-ի օգտատերերը իջեցնում են Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի վարկանիշը, այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ավելի վաղ ֆիլմի պրոդյուսեր Մայք Մեդովոյը հայտնել էր, որ Տորոնտոյում ֆիլմի ցուցադրության ժամանակ հանդիսատեսը ծափահարել է, սակայն ավելի ուշ ինչ-որ տեղից առաջ են եկել բացասական գնահատականներ:

Հարկ է նշել, որ թուրք օգտատերերը ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի վարկանշն իջեցնելու համար: Այսպես օրինակ  ֆորումում նման բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Հոլիվուդը ֆիլմ է նկարահանել Հայոց Ցեղասպանության մասին, դրա թրայլերը դիտվել է ավելի քան 700 հազար անգամ, պետք է ինչ-որ բան անել»: Դրանից հետո ֆիլմի մասին բացասական կարծիքները կտրուկ շատացել են և  IMDb-ում ֆիլմի աստղերի թիվը հասել է 1,8-ի:

Նույն շարքից