Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ Հարվի փոթորիկից տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է

analitik.am

Հյուսթոնի բնակիչն, ով հայ համայնքը իր ընտանիքն է համարում՝ Ֆեյսբուքում ստեղծել է հանգանակություն հավաքելու համար նախատեսված Houston Armenian Family Relief Fund էջը:

Ինչպես գիտենք Հարվի փոթորկի հետևանքով մեծապես տուժել է նաև Հյուսթոնի հայ համայնքը: Ինչի արդյունքում տեղի բնակիչ Զարեհ Աղաջանեանը Ֆեյսբուքում հանգանակություն հավաքելու նպատակով մի էջ է բացել: Էջի և հայ համայնքին օգնելու մասին մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ը պարզել է հենց Զարեհից:

Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:

Զարեհը շնորհակալ է, որ Թեքսասում շատ բարեսիրտ ընտանիքներ կան և հայ համայնքի բնակիչները աջակցում են միմյանց և կացարան տրամադրում: Նա պատմեց, որ երբ շաբաթ երեկոյան ջուրը սկսել էր բարձրանալ իր ընկերները առաջարկել էին հավաքել իրերն ու տեղափոխվել իրենց տուն: Միմյանց հանդեպ հայերի ցուցաբերած աջակցությունը շատ է հուզել նրան:

Զարեհ Աղաջանեանի խոսքերով, տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է: Այս պահի դրությամբ գտել են 21 հայ ընտանիք, ովքեր մեծապես տուժել են Հարվի փոթորկի հետևանքով: Բացի ջրի հասցրած հետևանքները տներին նաև վնասել են ուժգին քամիները՝ ավերելով տանիքները:

Ավելին՝ amerikayidzayn.com

Նույն շարքից