Երևանում «Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի

Երևանում «Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի

Հարգելի երևանցիներ,

կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ը նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ն:
Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը.
15:30 – Երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը
16:40 – Օդապարիկները կպատրաստվեն թռիչքի
17:00 – Միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:
Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած, Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ`գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց, անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:

 

Երևանի քաղաքապետարան