Հասարակություն 

Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին «Volkswagen Bora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

analitik.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 04:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր ՈՒղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին` Նոր Ուղի գյուղի մոտակայքում, «Volkswagen Bora» մակնիշի 31 LL 324 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել այն երթևեկելի հատված:

Նույն շարքից