Քաղաքականություն 

ԿԸՀ-ը չի պատրաստվում կատարել Հայրիկյանի պահանջը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի մոտ և ձևաթուղթ է պահանջում Սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, ինչ համար անհրաժեշտ կլինի 200 հազար քաղաքացու ստորագրություն:

Սա, ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի, հնարավոր չէ, քանի որ 200 քաղաքացու ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու կարգը  գործելու է միայն 2018 թվականից. «Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականցումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»:

Մուկուչյանի պատասխանը չի բավարարել Հայրիկյանին, ում խոսքերով, վերոնշյալ կարգը սահմանվել է դեռ 2005 թվականից:

Հայրիկյանը չի պատրաստվում դադարեցնել պայքարը:

 

Նույն շարքից