Հասարակություն 

Գետինը մտնեն, որ ամոթ ունենան չեն թանկացնի. Սեյրան Սարոյանը՝ թանկացումների մասին

analitik.am

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով հարցին, թե միջնորդել է արդյո՞ք որևէ համայնքապետի համար նախագահին, ասաց, որ դեռ նման առիթ չի եղել, իսկ նախագահի վերջին հայտնի հայտարարության մասով նշեց, որ վերջինս ճիշտ է ասել:

Իսկ ինչ վերաբերում է թանկացումներին, ապա հանրապետական պատգամավորն ասաց՝ եթե ամոթ ունենան չեն թանկացնի. «Գետինը մտնեն, այդքան հարստանալ պետք չէ»:

Իսկ հարցին, թե ինչու չի մասնակցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերին, Սարոյանն ասաց, որ հիվանդ է եղել:

 

Նույն շարքից