Հասարակություն Ֆեյսբուք 

Վազգեն Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին ծեծի ենթարկելու լուրերի մասին

analitik.am

Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին ՛՛փախավ՛՛ Լոնդոն եւ հրարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին:
Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո եւ ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննրկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին եւ համախոհներ:
Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չեր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետեւանք թողնել:
Նկարում ՛՛ծեծող՛՛ Վազգեն Սարգսյանն ու ՛՛ծեծվող՛՛ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:
Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին:

Նույն շարքից