Հասարակություն 

Դավոսի ֆորումի ամենահարուստ խոսնակները

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 23-26-ին Դավոսում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենահարուստ խոսնակներից մեկն է: Ցանկը հրապարակել է Citya.M կայքը:

Ուկրաինայի նախագահի կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար: Պորոշենկոն ցուցակում 9-րդն է: Այստեղ է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ 4,9 միլիար դոլար կարողությամբ:

Ամենահարուստների ցանկը գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 72,5 միլիարդ դոլարով: Երկրորդ հորիզոնականում 47,2 միլիարդ դոլար կարողությամբ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման է, իսկ եռյակը եզրափակում է հեջ-ֆոնդերի հիմնադիր Ռեյու Դալիոն՝ 14,1 միլիարդ դոլարով:

Նշենք, որ ֆորումին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով արդեն մեկնել է Դավոս: Մեր վարչապետը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 3 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 միլիոնն դրամ, 55 հազար ռուբլի:

Նույն շարքից