ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող ռազմական օպերացիայի ժամանակ:
Այս մասին Պենտագոնի ղեկավարը խոսել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում, հայտնում է AFP-ն:
Մետտիսի խոսքերով, Աֆրինում բռնությունը հանգեցնում է նրան, որ անկայունություն է լինում այն շրջաններում, որտեղ նախկինում իրավիճակը համեմատաբար կայուն էր:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիս թուրքական զորքերը ներխուժեցին հունվարի 20-ին: Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, սակայն, որ Աֆրինով չի սահմանափակվելու և օպերացիա է սկսելու նաև սիրիական Մաջիբում: