IT Հասարակություն Տնտեսություն 

Չինաստանի Social Credit System-ը կհանգեցնի տոտալիտար ռեժիմի

Tageszeitung լրագրող Ֆելիքս Լին գրում է, որ Չինաստանում փորձում են տոտալիտար ռեժիմ հաստատել: Ըստ նրա, այն, ինչ փորձում է ներդնել Չինաստանի կառավարությունը՝ խոսքը Social Credit System համակարգի մասին է, կարող է մարդկության պատմության մեջ սեփական հասարակության դաստիարակման ամենազանգվածային նախագիծը դառնալ:  Ծրագիրը նախատեսված է գործարկել 2020 թվականին: Այն հնարավոր դարձավ իրագործել լրտեսության ոլորտում եղած հսկայական տեխնիկական առաջընթացի շնորհիվ: Տեխնիկայի միջոցով հնարավոր է ամբոխի մեջ իդենտիֆիկացնել յուրաքանչյուր մարդու, ինչն էլ իր հերթին նման է թվային դիկտատուրայի:

Լին եղել է Megvii կազմակերպությունում, որը մշակել է դեմքերի ճանաչման պլատֆորմը: Ծրագիրը ֆիքսում է դեմքը, կազմում շարժումների առանձնահատկությունները, հիշում հատուկ նշանները՝ խալեր, աչքերի գույն և այլն: Megvii-ի փորձագետն էլ հայտնել է, որ աշխարհում բոլոր մարդկանց դեմքերն ունեն առանձնահատկություն, ուստի մեկ անգամ ֆիքսելուց հետո, ծրագիրը հետագայում միանգամից ճանաչում է տվյալ դեմքը:

Պեկինում «խելացի» տեսախցիկներն ամենուր են, դրանք նկարահանում են բոլորին ու ամեն ինչ: Նկարահանելուց հետո ֆայլերն  ուղարկվում է հատուկ վերլուծական կենտրոններ, որտեղ էլ ստեղծվում են պրոֆիլներ յուրաքանչյուր մարդու համար, որոնք էլ հասանելի են իշխանություններին և որոշ անհատների:

Megvii –ի հաճախորդների մեջ են թիկնապահների ծառայություններ մատուցող ընկերություններ, առևտրային կենտրոնների սեփականատերեր և, իհարկե, պետությունը:

Չինաստանը հենց այս ծրագրի հիմքով էլ նախատեսում է ներդնել Social Credit System բալային համակարգ, որի միջոցով կխրախուսվեն օրինապահ քաղաքացիները, և դա արվելու է նրանց յուրաքանչյուր քայլը հետևելու միջոցով: Ծրագիրն ամբողջ օրվա ընթացքում ֆիքսելու է, թե ինչով է զբաղված այդ մարդը՝ ինչպես է սնվում, ինչ է կարդում և այլն: Ըստ հեղինակի, այս ամենը կարող է հանգեցնել տոտալ վերահսկողության և դիկտատուրայի:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր