Առողջապահություն 

Գրեյֆրուտի օգտակար բուժական հատկությունները

analitik.am

Գրեյպֆրուտը տարբերվում է այլ ցիտրուսներից իր դառնահամությամբ, որն, իհարկե, դուր չի գալիս շատերին։ Ցավոք, մարդկությունը վաղուց ի վեր կախվածություն ունի քաղցրից և շատ թանկ «գին է վճարում» դրա համար։ Այս հրաշալի պտղի օրինակով ևս մեկ անգամ կհամոզվենք, թե որքան կարևոր է մեր սննդակարգի համային բազմազանությունը։ Գրեյպֆրուտի կորիզը, կեղևը, հատվածների միջև գտնվող թաղանթը, այսինքն` պտղի դառնահամ մասերը, պարունակում են բուժիչ նյութեր` ֆլավոնոիդներ։ 

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ «Ցիտրոսեպտը» կանխարգելում է գրիպի զարգացումը, օգտակար է բրոնխների ասթմայի, դիսբակտերիոզի, ետինսուլտային թերապիայի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, մաշկային հիվանդությունների դեպքում։ 

Խորհուրդ է տրվում օգտագործել լեղաքարային հիվանդության, օրգանիզմի ցածր դիմադրողականության, նյութերի փոխանակության խախտման և ճարպակալման, ցելյուլիտի, փորկապության, հոդատապի, միզապարկի բորբոքման, միգրենի դեպքում, ճարպոտ մազերի և մաշկի խնամքի համար։ 

Գրեյպֆրուտի հյութի հատկությունները բնորոշվում են պարունակվող նյութերի որակային համագումարով։ Հյութը լեղամուղ է, խորհուրդ է տրվում ճարպակալման դեպքում, կարգավորում է խոլեստերինի մակարդակը և ունի երակները մաքրող և լայնացնող ազդեցություն, ինչի շնորհիվ կանխարգելում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի զարգացումը։ Գրեյպֆրուտի հյութն ունի հակաալերգիկ ազդեցություն, քանի որ նվազեցնում է գիստամինի քանակը։ Հարուստ է հակաօքսիդանտ նյութերով` խորհուրդ է տրվում հոգնածության, թուլության, պոտենցիայի անկման դեպքում։ 

Գերազանց միջոց է ճարպոտ և նորմալ մաշկի համար, քանի որ ունի սպիտակեցնող, սնուցող, խոնավեցնող հատկություն, հարթեցնում է կնճիռները, սակայն չոր մաշկի դեպքում կարելի է օգտագործել միայն մասնագետի խորհրդով։ 

Նույն շարքից