Հասարակություն 

Նուբարաշենում կոյուղու մասով տրվող լուծումը ժամանակավոր է. Դավիթ Հարությունյան

analitik.am

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վթարված կոյուղատար համակարգի մասին, ինչի պատճառով օրեր առաջ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք տեղի ունեցավ, նշեց, որ խնդրի լուծումը պարզ չէ, իսկ այն, ինչ հիմա արվում է ժամանակավոր է. «Նուբարաշենի կոյուղու համակարգը սողանքի պատճառով վնասվել է: Լուծումն իրականում շատ պարզ չէ: Այն լուծումը, որ հիմա է տրվում ժամանակավոր է»:

Հարությունյանի խոսքերով, անցած տարի նախագիծ է մշակվել այս խնդրի կարգավորման համար, իսկ այս տարի կլինեն համապատասխան գնումները:

Իսկ ինչ վերաբերում է բնակիչների խնդրին, ապա այն, նախարարի պնդմամբ, կլուծվի:

Հարությունյանը նաև չհրաժարվեց այս հարցում ԱՆ-ի պատասխանատվությունն ընդունելուց՝ նշելով, որ ստանձնում են իրենց պատասխանատվությունը և կատարում անհրաժեշտ քայլերը:

 

Նույն շարքից