Հասարակություն 

«Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական գործողությունները դադարեցվել են. Արծվիկ Մինասյան

analitik.am

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսելով, սոցկայքերում տարածված լուսանկարների մասին, որոնցում պարզ երևում է, թե ինչ շինարարական գործողություններ են ծավալվել «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ, նշեց, որ տեսչական մարմինը գործողություններ է ծավալալել, այս պահին ցանկացած շինարարական գործողություն կասեցվել է մինչև կպարզվեն շինարարություն ծավալելու իրավական հիմքերը:

Մինասյանի խոսքերով, «Քարերի սիմֆոնիա»-ն համարվում է բնության հուշարձան և մի քանի ամիս առաջ է սահմանվել նշյալ հուշարձանի սահմաններն ու անձնագիրը. «Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում՝ արդյո՞ք ծավալված գործողությունները գտնվում են հուշարձանի սահմանում: Բացի դրանից, եթե նույնիսկ սահմանների մեջ չէ, սակայն գտնվում է գետի անմիջական հարևանությամբ, պետք է իմանալ, որ գոյություն ունեն գետի սանիտարական գոտու նկատմամբ պահանաջներ և պայմաններ: Իսկ երրորդը՝ եթե գործողությունը  կարող է սպառնալիք հանդիսանալ բնության հատուկ պահպանվող գոտուն, լիազորված մարմինը կարող է կատարել կանխարգելող գործողություն»:

Մինասյանը նշեց, որ իրականացվում են ուսումնասիրման աշխատանքներ և մանրամասն արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Նույն շարքից