Հայաստան Քաղաքականություն 

2017-ին Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում է. Վրաստանում ՀՀ դեսպան

analitik.am

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում  է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են  Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։

Զրուցակիցները կարևորել են  Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվել է  նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրել է  պատասխան այցով լինել Հայաստանում։

Դեսպան Սադոյանը նշել է , որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում: Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձել են  Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:

Դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։

Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսել է  արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։

Նույն շարքից