Հասարակություն 

Ֆրանսիայում որոշել են ձերբակալել սանտեխնիկի նկատմամբ բռնության մեջ կասկածվող Սաուդյան Արաբիայի արքայադստերը

analitik.am

Ֆրանսիայի դատարանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհհամեդ բեն Սալմանի քրոջ ձերբակալության մասին որոշում է կայացրել, հայտնում Point-ը:

Նշվում է, որ 42-ամյա Հասսա բեն Սալմանը կասկածվում է սանտեխնիկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մասնավորապես հայտնվում է, որ արքայադուստրը սանտեխնիկին կասկածել է իր տանը նկարահանումներ իրականացնելու և լուսանկարները վաճառելու մեջ, ինչից հետո իր թիկնապահներին կարգադրել է ծեծի ենթարկել վերջինիս:

Արքայադստեր ձերբակալության մասին որոշումը կայացվել է 2017 թվականի դեկտեմբերին:

Նույն շարքից