Բարի օր Հասարակություն 

Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստանը դառնում է ծերացող երկիր

analitik.am

«Տարբեր գնահատականներով՝ մենք գնում ենք դեպի «ծերացող երկիր» կարգավիճակին»,-այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ  կենսաթոշառակուների թիվը կազմում է 446 249 մարդ, սակայն առաջիկա 7-8 տարիներին այդ թիվն աճելու, ինչի մասին վկայում են ժողովրդագրական տվյալները:

Սահակյանը հայտնեց, որ այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նույն մարրդը չկարողանա կենսաթոշակ ստանալ և Հայաստանում  և ԱՊՀ երկրներում: Վերջինիս խոսքերով, լուրջ աշխատանք է կատարվել, ԱՊՀ անդամ երկրների հետ փաստաթղթեր են ստորագրվել՝ նպատակ ունենալով բացառել կրկնակի թոշակ ստացողների գոյությունը:

Ինչ վերաբերում է նրան, ովքեր կենսաթոշակ են ստանում ոչ ԱՊՀ անդամ երկրներից, խնդիր չեն կարող ունենալ:

Սահակյանն անդրադարձավ նաև էլեկտրոնային եղանակով թոշակ, նպաստ ստանալու հարցին՝ նշելով, որ արդեն այսօր 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը  հնարավոր է ստանալ առցանց դիմելուց հետո: Ինչ վերաբերում է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա այն հնարավոր է ստանալ epension.am կայքում առցանց դիմում լրացնելու եղանակով:

Նույն շարքից