Հասարակություն 

Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում. ճանապարհը բաց է միակողմանի

analitik.am

Մարտի 17-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Իրականացվում է տեղանքի նախնական զննում, ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՀ ԱԻՆ

Նույն շարքից