Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը վերանայել է Օբամայի որոշումը. Տրանսգենդերներին արգելվել է ծառայել բանակում

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով տրանսգենդերներին ծառայել բանակում, բացառություններ արվելու են միայն բացառիկ դեպքերում: Ինչպես հայտնում է NBC-ն, հղում անելով Սպիտակ տանը, վերոնշյալ անձանց առողջական վիճակին հետևելու համար լրացուցիչ ծախսեր են պահանջվում, ինչը որոշակի վտանգներ է պարունակում պաշտպանունակության համար:

Իր որոշումը կայացնելիս Թրամփն առաջնորդվել է Պաշտպանության բանակի հրամանատար Ջեյմս Մեթթիսի խորհրդին:

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահը հայտարարել էր, որ մտադիր է վերանայել նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումը, որով տրանսգենդերներին թույլ էր տրվել ծառայել բանակում:

Պենտագոնում տրանսգենդերինին սկսել էին ծառայության ընդունել հունվարից:

 

Նույն շարքից