Հասարակություն 

Թրամփն ատում է ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի բեղերը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ատում է ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական Ջոն Բոլթոնի բեղերը: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով, Թրամփը Բոլթոնի բեղերի պատճառով նույնիսկ կասկածներ է ունեցել վերջինիս պաշտոն տալու հարցում:

Washington Post-ն իր հերթին գրում է, որ Բոլթոնն իր բեղերի պատճառով ավելի վաղ զրկվել է ԱՄՆ պետքարտուղար նշանակվելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  ՄԱԿ-ում ԱՄՆ-ի   մշտական նախկին ներկայացուցիչը  նշանակվեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ փոխարինելով գեներալ Հերբերթ Մաքմասթերին:

Նույն շարքից