Քաղաքականություն 

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածուն գրազը պարտվելուց հետո սափրել է բեղերը

analitik.am

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Պավել Գրուդինինը սափրել է հայտնի բեղերը, քանի որ պարտվել է լրագրող Յուրի Դուդյուի հետ գրազը: Քաղաքական գործիչը լուսանկար է հրապարակել Ինսթագրամի իր էջում՝ ցույց տալով, թե ինչ տեսք ունի առանց իր հայտնի բեղերի:

«Երեկ ԿԸՀ-ը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները: Ես այդ արդյունքների հետ համաձայն չեմ, սակայն խոսք եմ տվել ու պետք է կատարեմ խոստումս»,-գրել է նախկին թեկնածուն:

Գրուդինինը հայտարարել էր, որ պատրաստ է սափրել բեղերը, եթե ընտրությունների ժամանակ ստանա 15 տոկոսից քիչ ձայն:

 

Նույն շարքից