Հայաստան Քաղաքականություն 

Մենք կարևորում ենք երիտասարդների ներուժի ճիշտ ուղղորդումը մեր երկրի զարգացման գործում. Արմեն Աշոտյան

analitik.am

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած` «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը կարևորել է նրանց այցն Ազգային ժողով՝ նշելով, որ որքան բաց լինի խորհրդարանը հասարակության, երիտասարդության համար, այնքան կդառնա հանրային վստահություն վայելող հարթակ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է ոչ միայն մեր Առաջին հանրապետության, մայիսյան հերոսամարտերի, այլ նաև մեր երկրի խորհրդարանի հարյուրամյակը:

Արմեն Աշոտյանը հորդորել է երիտասարդներին հաջողությունների հասնելու համար լավ սովորել, տիրապետել օտար լեզուների և սեփական նպաստը բերել երկրի զարգացման գործում:

Արմեն Աշոտյանի առաջարկով հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով. հարցերը հիմնականում առնչվել են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին:

Նույն շարքից