Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ձեր քաղաքական գործունեությունը կարող է բնութագրվել մեկ բառով՝ կիսատ. Գևորգ Գորգիսյանը՝ Սերժ Սարգսյանին

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով նշեց, որ ինչքան էլ ՀՀԿ-ն նշի, որ մեծամասնություն է և կարող է առաջադրել իր թեկնածուին, բայց հարց է, թե ինչու այդ  անձը չէր գլխավորում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը. «Ձեր դեպքում ձեր առաջնորդը թաքնվել էր այլոց թիկունքում՝ չստանձնելով պատասխանատվություն: Ձեր կառավարման ամբողջ ընթացքում Ձեր քաղաքական իշխանությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն: Ձեր քաղաքական գործունեությունը կարող է բնութագրվել մեկ բառով՝ կիսատ: Ձեր տված բոլոր խոստումները մնացել են կիսատ»:

Գորգիսյանը մեղադրեց Սերժ Սարգսյաին նրանում, որ Հայաստանում ամեն 3-րդ մարդն աղքատ է,  հասարակությունում կա ծայրաստիճան բևեռացում,  ՀՀ-ում քաղաքացիներն ունեն 7 միլիարդ դոլար պարտք,  Հայաստանը լքել է 378 800 քաղաքացի. «Դուք մեղավոր են, որ նույնիսկ Ձեր կուսակցությունում չկան պայմաններ, որ քաղաքական գործիչներն աճեն ու դառնան Ձեզ այլընտրանք, մեղավոր եք, որ մեղավորներն անպատիժ են մնում, ունեցանք ինքնիշխանության կորուստ՝ մի գիշերում մտանք ԵԱՏՄ»: Գորգիսյանը նաև նշեց, որ հզոր բանակի համար պետք է հզոր տնտեսություն, արդար դատական համակարգ, քաղաքական կամք, ժողովրդավարություն, որ քաղաքական գործիչները զսպված լինեն և պատասխանատու լինեն ժողովրդին:

ԵԼՔ պատգամավորը նաև խոստացավ, որ միշտ լինելու են ԱԺ-ում, ներկայացնելու են իրենց տարբերվող մոտեցումները, քանի որ միայն ամենօրյա աշխատանքով է հնարավոր լինելու կերտել երազանքների Հայաստանը:

Նույն շարքից