Իրավական 

Բերման ենթարկվածների թիվը հասել է 233-ի

Ժամը 18:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվն արդեն հասնում է 233-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

  • 67
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    67
    Shares

Related Articles