Հայաստան Քաղաքականություն 

ՌԱԿ-ի անդամները նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

analitik.am

Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ:

Քննարկման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:

ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են`

1. Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:

2. Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,

3. Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):

4.Սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում`մասնակի բաշխում Ազգային ժողովի և հանրապետության նախագահի միջև:

5. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրապետության նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդես բերեց խորը հասկացողություն եւ մանրամասնությունների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ։

 

Նույն շարքից