Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում բողոքի ակցիաներ է կազմակերպում. Բերման ենթարկվածներ կան

analitik.am

Չելյաբինսկում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներից երեքին, ովքեր բողոքի ակցիա կազմակերպելու փորձ են արել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Հարկ է նշել, որ Նավալնին Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ է կազմակերպել, ակտիվիստները բողոքում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:

Կոնկրետ Չելյաբինսկում բողոքի երթ կազմակերպելու իրավունք չի տրվել, դրա համար ակտիվիստները բերման են ենթարկվել:

Ինտերֆաքսը նաև հայտնում է, որ Նավալնիի շտաբը համաձայնեցված բողոքի ակցիա է իրականացրել Վլադիվոստոկում, որտեղ այն անցել է առանց միջադեպերի:

Հավելենք, որ բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Բարնաուլում և այլ քաղաքներում:

 

Նույն շարքից