Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ցանկանում ենք այնպես, ինչպես Հայաստանում. Բողոքի ակցիաների ալիք՝ Ռուսաստանում. Բերման է ենթարկվել 1000 մարդ

analitik.am

Սանկտ Պետերբուրգում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների կազմակերպած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իրականացվող ակցիաների ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Հարկ է նշել, որ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել ամբողջ Ռուսաստանի տարածքում: Արդյունքում, տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի:

Հատկանշական է, որ որոշ քաղաքներում, օրինակ՝ Պերմում ակցիայի մասնակիցները բացականչել են, որ ցանկանում են այնպես լինի իրենց մոտ, ինչպես Հայաստանում է:

Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն,  բերման ենթարկվածների թվում է նաև հենց Ալեքսեյ Նավալնին:

Նույն շարքից