Հասարակություն 

«Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները օրը սկսել են բողոքի ակցիայով

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, «Սասնա ծռեր» խմբի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են սկսել Գլխավոր դատախազության մոտ՝ փակելով մուտքերը և թույլ չտալով աշխատակիցներին մուտք գործել շենք:

Խմբի կողմնակիցները պահանջում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Սասնա ծռերի» աջակիցները մեկ օր շարունակ Արշակունյաց պողոտան փակ պահելուց հետո բացել էին այն՝ արգելափակված պահելով դատարանի մուտքերը: Ավելի ուշ իրավապահներին հաջողվել էր գիշերը հեռացնել ցուցարարներին և դատարանի շենքից տանել խմբի անդամներին:

Նույն շարքից