Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու ցանկությանը

analitik.am

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի մանդատը ստացած Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից՝ հայտարարելով, որ հանուն Երևանի ու երևանցու իր պատգամավորական մանդատը վայր է դնում:

Առանց անդրադառնալու այն հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ մինչև մանդատը վերցնելն Ալեն Սիմոնյանի մտքով չէր անցել Երևանն ու երևանցին, ինչպես նաև շրջանցելով Ալեն Սիմոնյանի հետ կապված մի շարք հետաքրքիր հարցեր, որոնք մշտապես քննարկման առարկա են եղել՝ որոշ օլիգարխների շահերի պաշտպանությանը միտված գործողություններ Երևանի քաղաքապետարանում  և այլն, ընդամենը ներկայացնենք  Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու նկրտումներին սոցցանցերում մարդկանց արձագանքներից մի քանիսը .

 

          

Ներկայացնենք նաև մամուլի որոշ հրապարակումներ՝ կապված Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու ցանկության հետ.

Past.am-ը գրում է, որ թե Ալեն Սիմոնյանի, թե Զարուհի Բաթոյանի նկատմամբ կա լուրջ անվստահություն ՔՊ կուսակցության ղեկավարության՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի կողմից և տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը երկուսի ձեռքը կրակն է ընկել:

Մեկ այլ հոդվածում էլ՝ վերլուծելով իրավիճակը ասվում է. «Ժողովրդի կողմից ընտրված հերոս ես խաղում, մեկ էլ հետո, մտածում ես ու վեր ես լուծում, որ էս 5 րոպեանոց պատգամավորը ուղղակի նեղված է, նեղսրտել է, որ իր թիմի գրեթե առաջատար երիտասարդները բարձր պաշտոններ են ստացել կառավարության կազմում, իսկ ինքը, կակոյ նիբուձ, պատգամավորի մանդատ: Մի հատ էլ ավելացնումա, թե պատգամավոր իրան հեղափոխական շարժումը չի սարքել, դրանով իսկ նաև ակնկարկելով, թե բա դա իմ ստեղծածն է, դուք /այսինքն` հեղափոխական շարժումը/ ինձ բան չեք տվել դեռ»:

Նշենք նաև, որ Analitik.am-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացնում՝ պարզելու համար, թե ինչպես են  վերաբերվում Երևանի բնակիչներն Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու ցանկությանը:

Նույն շարքից