Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իրանի հոգևոր առաջնորդը 7 պայման է դրել Եվրոպայի առջև

analitik.am

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին 7 պայման է առաջ քաշել, որոնց կատարման դեպքում միայն Թեհրանը հավատարիմ կմնա միջուկային պայմանագրին, այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ, Համենեիի խոսքերով, Եվրոպան պետք է երաշխավորի, որ Իրանը կկարողանա շարունակել նավթ վաճառել,  և եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով իրանական նավթի վաճառքին վնաս հասցվի, Եվրոպան պարտավոր է փոխհատուցել այն: Բացի դրանից, Իրանի հոգևոր առաջնորդը պահանջել է եվրոպական բանկերից երաշխավորել, որ դրանք կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ: Եվրոպան նաև պարտավոր է ընդունել բանաձև, որով կդատապարտի ԱՄՆ-ին 2231 բանաձևը խախտելու համար, որում խոսվում է Իրանի հետ միջուկային պայմանագրի աջակցության մասին:

Ալի Համենեին նշել է, որ իր երկիրը չի ցանկանում հակամարտություն ունենալ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, սակայն Եվրոպան պետք է ապացուցի, որ աշխատում է միջուկային պայմանագրի ուղղությամբ. «Եթե Եվրոպան չարձագանքի Իրանի պահանջներին, մենք մեզ իրավունք ենք վերապահում որոշում կայացնել միջուկային գործունեությունը վերականգնելու մասով»:

 

Նույն շարքից