Քաղաքականություն 

Դոմիգոյի այցը ԼՂ կհետաքննվի. Ադրբեջանի ԱԳՆ

analitik.am

Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգո-կրտսերը երեկ այցելել է Արցախ, իսկ այսօր արդեն այցը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։  Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, մեկնաբանելով այդ այցը՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ պնդում է Ադրբեջանի սկզբունքային տեսակետը. առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ այցելությունը համարվում է անօրինական, և Դոմինգոյի այցը ևս կհետաքննվի։

 Պլասիդո Դոմինգո-կրտսերը ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի և նրա երկրորդ կնոջ՝ Մարտա Օրնելասի ընտանիքում։

Պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում արդյոք Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցի պատճառով, Դոմինգոն կատակել է, թե պատրաստ է անգամ գիշերել այնտեղ, եթե իրեն ծխախոտ, սուրճ տան։

Նույն շարքից