Միջազգային 

Օբաման ծաղրել է Պուտինին

analitik.am

 Սպիտակ տանը, համաձայն արդեն ձևավորված ավանդույթի, մայիսի սկզբին կազմակերպվում է ընդունելություն, որին հրավիրվում են դերասաններ, սպորտի հայտնի ներկայացուցիչներ և այլ հանրահռչակ անձինք: Նրանք այս հրավերը չեն կարողանում մերժել, քանի որ միջոցառումը վարում է անձամբ ԱՄՆ Նախագահը:  Սպիտակ տանը ելույթի ժամանակ ԱՄՆ Նախագահ Օբաման այս տարի   իր և իր թշնամիների վերաբերյալ կատակ է արել,   այդ թվում՝ Պուտինի:

 

Օբաման, ով երեք տարի առաջ նույն օրը իր կատակներով կրկին ուրախացնում էր ամերիկացի լրագրողներին և միջոցառման այլ ներկայացուցիչների, շատ լավ գիտակցում էր, որ աշխարհի մյուս ծայրում փորձում էին գտնել Ուսամա բեն Լադենին և սպանել նրան,այս անգամ իրեն պահեց նույն ձև՝ լավ իմանալով, որ Ուկրաինայում և Սիրիայում տեղի են ունենում ռազմական գործողություններ և զոհվում են տասնյակ անմեղ բնակիչներ:  Այս անգամ Օբաման ծաղրեց  իրեն քննադատող մի շարք  ԶԼՄ-ի գործունեությունը. «Դուք ինձ կկարոտեք, երբ հեռանամ Սպիտակ տնից: Ամերիկացններին շատ դժվար կլինի համոզել, որ Հիլարին ծնվել է Քենիայում »,- ասել է նա:

 

 Հիշեցնենք, որ ամերիկական ԶԼՄ-րը տեղեկատվություն  էին տարածել, որ Օբաման ԱՄՆ Նախագահ չի կարող լինել, քանի որ ծնվել է Քենիայում: « Այս տարի ես խոստացել եմ, առանց կոգրեսականների հետ համաձայնության գալու,  ստորագրել մի շարք հրամանագրեր, որոնք շատ կարևոր են ԱՄՆ-ի համար և  շատ կարևոր հիմնախնդիրներին լուծում տալու համար: Իմ հակառակորդներն ինձ համեմատում են կայսրի հետ: Ինչ-որ մեկը վստահ եմ, որ կգնահատի իմ գործունեությունը, քանի որ այս անգամ Ամերիկայի մեծ երկրպագուն դարձել է հենց ինքը՝ Վլադիմիր Պուտինը, ասել է Օբաման:  

 

Նույն շարքից