Իրավական Մամուլի ակումբ 

«ԴԱՀԿ-ն վերածվել է ՍՊԸ-ի». Համալիրի աշխատակից

analitik.am

 

 «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի վերաբերյալ հարուցված գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Երեկ դռնփակ նիստ է կայացել, որին ես հրաժարվել եմ մասնակցել: Այժմ մուտք է արվել միջնորդություն, որպեսզի գործը կասեցվի և ՍԴ ուղարկվի: Տեղյակ չեմ, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, քանի որ չեմ մասնակցել»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Նոր զարգացումներ համալիրի աղմկահարույց աճուրդի շուրջ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց համալիրի աճուրդի գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:

 

 

Ըստ նրա՝ դատարանի կողմից հակասահամանադրական մեկանբանություն է տրվել այս հարցի վերաբերյալ. «Նկարագրության մեջ պետք է նշված լիներ, որ համալիրը պատմամշակութային արժեք է, սակայն նշված չի եղել: Եթե գույքը մեկ նկարագրույթամբ է մտել աճուրդի, այդպես էլ այն պետք է ավարտվեր, ոչ թե մեր ասելուց հետո նկարագրությունում ավելացում արվեր»,- շեշտեց փաստաբանը:

 

 Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) «ՍՊԸ-ի» է վերածվել և դեռ պարզ չէ, թե վերջինիս վարկանիշը դեռ որքան կիջնի: «ԴԱՀԿ-ն շատ անօրինական գործեր է արել: Հաշիվը, որը պետք է ղեկավարեր բաժնի պետը, այսօր տնօրինում է պարոն Պողոսյանի օգնականը, այսինքն՝ հաշիվները տնօրինվում են իրենց հայեցողությամբ: Մենք սկսում ենք նախաձեռնություն. իրավական բոլոր ծանրակշիռ փաստարկներ ենք հավաքելու՝ ԴԱՀԿ-ին ոչ իրավասու կառույց ճանաչելու համար, քանի որ ԴԱՀԿ-ն շատ անօրինական գործունեություն է ծավալել: Հրապարակային սակարկությունների օրենքի համաձայն պետք է նշված լիներ, որ կառույցը պատմամշակութային արժեք է, սակայն այդ մասին ավելացվել է, երբ հայց ենք ներկայացրել: Մշակույթի նախարարությունը ոչինչ չի անում, ոչ մի քայլ չի ձեռնարկում այս հարցի վերաբերյալ»,- նշեց համալիրի աշխատակիցը:

 

Նրա տեղեկություններով՝ վաղը աճուրդի երկրորդ փուլի վերջին օրն է և դեռևս չկա հավանական գնորդ, քանի որ այս աճուրդը անօրինական է և ոչ մի կազմակերպություն այս աճուրդի միջոցով չի ցանկա ձեռք բերել այն. «Շատ անհատների անուններ շրջանառվեցին, ովքեր իբրև ցանկանում են գնել համալիրը, սակայն այդ լուրերը իրականության հետ ոչ մի կապ չունեն, ոչ ոք մեզ այդ հարցով չի դիմել: Այսօր համալիրի շահագործումը կապված է ոչ թե կառույցի սեփականատերից, այլ մեր ժողովրդի ֆինանսական վիճակից, քանի որ այդտեղ իրականացվող միջոցռումները, համերգները շատ թանկ գներով են կատարվում և մեր հասարակությունը ի վիճակի չէ գնել տոմսեր»:

 

Կ. Գրիգորյանը նաև նշեց, որ իրենք մինչ այս փուլը դիմել են ՀՀ ֆինանասների նախարարությանը, խնդրել ճշտել այն գումարի չափը, որը դեռ պետք է վճարվի: «Մեզ միանգամից Ֆինանսների նախարարությունում մերժեցին և ասացին, որ հայցը անմիջապես գնացել է դատարան: Այսօր ամեն ինչ կատարվում է շատ քողարկված, երևի մարդկանց անունները, ովքեր ցանկանում են ձեռք բերել համալիրը, կիմանանք աճուրդի վերջին փուլերի ընթացքում, երբ նրանք ի հայտ կգան»,- ենթադրում է աշխատակիցը: Նա նաև նշեց, որ այսօրվա սեփականատերը ցանկանում է ամեն ինչ անել միայն իրավական դաշտում և փորձում է լավագույն ձևով լուծում տալ այս խնդրին:

 

 Հարցին, թե ինչ կապ ունի ՀՀ ՊՆ Մարզահամերգային համալիրի աճուդի հետ, Կորյուն Գրիգորյանը նշեց. «ՊՆ-ն ոչ մի կապ չունի, միայն այնքանով է կապված, որպեսզի գործը անցնի ՊՆ-ի հսկողության տակ և հնարավորինս ծածուկ վիճակով արվի ամեն ինչ»:

 

 Բանախոսը նաև հավելեց, որ 2005 թ.-ի դրությամբ, երբ ներկայիս սեփականատերը ձեռք է բերել պատմամշակութային կառույցը, շենքը շատ վատ վիճակում է եղել. «Այն արդեն փլուզվում էր, երբ ձեռք բերեցինք և այն լուրերը, որ համալիրը ձեռք է բերվել շատ էժան գնով, իրականության չի համապատասխանում: Մարզահամերգային համալիրի ձեռքբերման նախապայման է եղել, որ այն մենք պետք է վերազինենք: Եղել է պայմանավորածություն, որպեսզի անենք ներդրում և մենք արել ենք: Մենք երկու տարվա ընթացքում արել ենք 42 մլն դրամի ներդրում»:

Նույն շարքից