Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության (Խալիֆայության) ձևավորման վտանգ կա. արաբագետ

analitik.am

«Թուրքիայում կան ռազմական պատրաստվածություն սովորեցնող  ճամբարներ, որտեղից զինյալները պատրաստի մարտիկներ դարձած անարգել մտնում են Սիրիա: Այն զինյալները, ովքեր հեռացել են Քեսաբից և Թուրքիա գնացել, հավանականություն կա, որ նրանք կվերադառնան Հալեպ»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

 

«Սիրիական սահման հասկացությունը հարաբերական է, քանի որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի զինյալները անարգել կարողանան ներթափանցել Սիրիա»,-նշեց արաբագետը:

 

Բանախոսը խոսելով Քեսաբի ազատագրման ամսին, ասաց. «Երկու օր առաջ Քեսաբում կռվող զինյալները այն չէին, ինչպիսին էին մարտի 21-ին մարտնչող զինյալները: Այս անգամ զինյալների թիվն ավելի քիչ էր, նրանց մեծ մասն անցել էր Թուրքիայի սահմանը և մնացել այնտեղ»:

 

Խոսելով տարածարջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, արաբագետը ասաց. «Տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Տեղի ունեցող իրադարձությունները լուրջ վտանգ են ներկայացնում, դրանք վտանգավոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող շրջանների համար, քանի որ տարածաշրջանում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Նպատակը Իսլամական պետության (Խալիֆայության) ձևավորմուն է, որի նախադրյալները այսօր կան Սիրիայում և Իրաքում:

Սիրիայի իշխանությունները պետք է զգուշանան և հետագայում բացառեն նման դեպքերը, քանի որ չի բացառվում, որ Քեսաբը կրկին նույն իրավիճակում կհայտնվել: Կառավարական ուժերը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի սիրիական բանակը կարողանա ապահովել Քեսաբի անվտանգություն»ը:

Հալեպի իրավիճակի մասին խոսելով, արաբագետը նշեց, որ Հալեպում լարվածությունը շարունակվում է. «Հալեպը այն քաղաքն է, որի որոշ թաղամասեր անցել են զինյալների վերահսկողության տակ, վտանգված են քրիստոնեական թաղամասերն ու հայկական համայնքը: Այն թաղամասերում, որտեղ զինյալներ կան, կա նաև բնակչություն, հայ համայնքը վտանգի մեջ է և հույս էլ չկա դեռ հաջողություններ ակնկալելու»:

 

Արաբագետ Հայկ Քոչարյանը խոսելով Քեսաբի ազատագրման մասին՝ ասաց. «Ինչպես որ Քեսաբը հանկարծակի գրավվեց, այնպես էլ հանկարծակի ազատագրվեց: Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող հակամարտությունը սունի-շիա ակնհայտ բախում է»:

 

Արաբագետը նշեց, որ այժմ քեսաբահայերը փորձեր են անում Քեսաբ վերադառնալու. «Նրանք ամեն ինչ պետք է զրոյից սկսեն: Հայաստանը այս հարցում ունի մեծ դերակատարություն, այն պետք է մարդասիրական աջակցություն ցուցաբերի սիրիահայերին: Իրավիճակը վտանգավոր է թե՛ արաբների, թե՛ քրդերի և թե՛ հայերի համար»:

 

Խոսելով Հալեպի հետագա ազատագրման մասին, արաբագետը նշեց, որ կառավարությունը իր կենտրոնական ուժերը Քեսաբից հետո պետք է կենտրոնացնի Հալեպի ազատգրման համար:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից