Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ն բովանդակային առումով վերածվում է տարածքային ամբողջականությունը պաշտպանող մարմնի. Լ. Շիրինյան

analitik.am

 «ՆԱՏՕ-ն բովանդակային առումով վերածվում է տարածքային ամբողջականությունը պաշտպանող մարմնի, իսկ Ռուսաստան մի երկրի, որը  ողջունում ու պաշտպանում է ինքնորոշման իրավունքը: Սակայն, տարածքային ամբողջականության դեպքում պետք է ասվի նաև ժողովուրդների իրավահավասրաույթան մասին,- այս մասին այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց    քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

 

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում  Քերիի՝ Սերժ Սարգսյանին ողջունելուն  և Ալիևին անտեսելուն, նա նշեց, որ  դա շատ լավ ապտակ էր Ադրբեջանին; Քերիի այդ քայլը  պատահականություն չէր և շատ հաճելի քայլ էր մեզ համար: Բանախոսի կարծիքով՝  Քերին շատ մտերիմ է Հայ դատի գրասենյակի հետ:

 


 Խոսելով  Ներքաղաքական զարգացումների մասին, Շիրինյանը նշեց. «Քաղաքականությունը հույսով ապրելու վրա չի կարող հիմնված լինել. Հայաստանում ընդդիմություն չի ձևավորվում, քանի որ նրանք միասին գնում են հանգստանալու, հարսանիքների և այլն:  Հայաստանում ոչ ոք միամիտ չէ, ես առանձնապես հույս չունեմ Հայաստանի ընդդիմությունից:  Մեր իշխանությունը կարող է իր վրա պարտականույթուն վերցնել  և մոդերնիզացիայի ծրագիր ներկայացնել: Պետք է լինել հայամետ և հայաստանակենտրոն գործել, և եթե այս բանաձևը գործի, ուրեմն մենք բոլոր հարցերը կլուծենք: Պետք է հասկանանք և մեր ձեռք բերած հաջողությունները անընդհատ ամրագրենք, քանի որ աշխարհում զարգացումները տեղի են ունենում միշտ; Պետք է  արտագաղթը  բոլոր միջոցներով կասեցվի, քանի որ այն մեր երկիրը տանում է դեպի կործանման: Պետք է ներգաղթ կազմակերպվի, այսինքն աշխատատեղեր ստեղծվեն, պետք է պետությունը շուտափույթ որոշում կայացնի այս հարցի ուղղությամբ: Մեր երկրի անվտանգության առաջին հիմնախնդիրը կապված է այս հարցի հետ, իմ կարծիքով Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանվի Սփյուռքի ու ներգաղթի նախարարության»:

 

 

Բանախոսը անդրադառնալով վերջերս սահամանում տեղի ունեցած լարվածությանը, նշեց.  «Բոլորովին վերջերս մենք ականատես եղանք մեր բանակի փայլուն գործողություններին; Խարդախությամբ ու ցեղասպանությամբ է ադրբեջանական-թուրքական կողմը միշտ  կարողացել որոշակի հաջողությունների հասնել, մեր բանակը տեխնիկական գիտելիքների հարցում շատ առաջ է նրանցից  և Ադրբեջանը երբեք չի կարող նեղել մեզ:  Քանի որ պետականություն ենք, ուրեմն դա նշանակում է, որ կարող ենք հարցեր լուծել, դրա վառ օրինակներից էր  Ուորլիքի հայտարարությունըը այն մասին, որ ԼՂ  հակամարտությունն այլևս  սառեցվաած չէ, սակայն այժմ նրա ու ԱՄՆ Նախագահի կարծիքը փոխվել են մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ:


 

Բանախոսը խոսելով թուրք-վրացական հարաբերությւոնների մասին, նշեց, որ  դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների դեմ, նաև՝ հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունների դեմ.  «Ախալքալաքում ռուսները ռուսական նախկին ռազմաբազան   վերականգնում են, որը հակակշիռ է Գյումրիի ռուսական ռազմաբազային:  Թուրք-վրացական հարաբերությունների պատճառով տուժում են նաև հայ-վրացական հարաբերությունները, քանի որ վրացիները  թուրքերի գրպանը շատ են մտնում, այդ հարաբերությունները  վնասում են նաև հայ-ռուսական հարաբերությւոններին: Վրացիները պետք է խուսափեն թուրքական դաշինքների մեջ լինելուց»,-հավելեց բանախոսը:

Նույն շարքից