Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Կարեն Կարապետյանի «հաջորդ դասը»

analitik.am

Ներքաղաքական ու ներտնտեսական զարգացումների վերաբերյալ տեւական լռությունից հետո գնահատականով է հանդես եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը: Վերջինս ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարն էր, իսկ հասարակությանն ավելի շատ հայտնի է նաեւ որպես «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, միլիարդատեր, բայց ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի հետ հարազատական կապով:

 

Կարեն Կարապետյանի՝ ստեղծած իրավիճակի վերաբերյալ գնահատականները, սակայն բավականին հեռու տանող գործընթանցներ են ուղենշում, եւ ոչ թե դասվում շարքային հարցազրույցների շարքին: Նրա հարցազրույցը հետաքրքիր մեսիջներ է պարունակում, նախ եւ առաջ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտի երկու հիմնական խաղացողների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ վերջինիս խնամու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասեցին: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ երկու դեպքում էլ անվանական չեն ուղղված սլաքները:

 

«Անթույլատրելի է հասարակությանը պատրաստել ինչ-որ գործընթացների, ապա նորից հիասթափեցնել: Եթե այս ամենը փոխադարձ պայմանավորվածությունների արդյունք է, ապա այլ հարց է, և դրան հարկ կլինի անդրադառնալ առանձին: Բայց եթե անելիք չունեք, ավելի լավ է՝ ոչինչ մի ձեռնարկեք», հայտարարել է Կարեն Կարապետյանը: Ակնհայտ է, որ այս խոսքերի ուղղակի հասցեատերը «համաժողովրդական շարժման» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Խորհրդարանական ոչ իշխանական եռյակն ինչպես հայտնի է «պարում է» հենց ԲՀԿ-ի երաժշտության ներքո, եւ բոլոր տեսակի որոշումներն ընդունվում են հենց Ծառուկյանի հետ համաձայնեցնելուց հետո: Սրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ մանր ու միջին կուսակցությունները, վաղուց արդեն քաղաքական դիակ համարվող կուսակցությունների ղեկավարներին անձամբ ընդունում եւ ճանապարհում է ԲՀԿ առաջնորդը:
Միեւնույն ժամանակ իր հարցազրույցում Կարեն Կարապետյանն ասում է, որ առկա բացը դատարկ չի ման, եւ որ կգտնվեն ուժեր, որոնք ներկայիս խաղացողների փոխարեն քայլեր կձեռնարկեն առանց հանրությանը խոստումներ տալու:

 

Կարեն Կարապետյանի հրապարակային այս հայտարարությունը բնականաբար չէր կարող պատահականություն լինել: «Դատարկ» տեղը լցնելու մասին նրա ակնարկները, պետք է որ մտահոգեն օր առաջ իշխանափոխություն իրականացնողներին: Չիշխանությունը, որը իր հիմնական պայքարը տանում է իշխանության դեմ, եւ համարում նրան մրցքակից, ըստ էության հիմա մեկ այլ մրցակից ունի:
Ինչու՞ Կարեն Կարապետյանը ձեռնոց նետեց «մեռնող» ընդդիմությանը, հատկապես այն համապատկերում, որ իշխանության գլխին «բազմելու» ակնհայտ ցանկություններ Կարապետյանը չէր դրսեւորել:



Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ հաջորդ վարչապետը հենց Կարեն Կարապետյանն է լինելու, բայց նրա գրասենյակից հետո հայտնեցին, որ Կարապետյանը նման ցանկություն չունի:

 

Իսկ, թե հիմա ի՞նչ է փոխվել, եւ ի՞նչ հավակնություններ ունի Կ.Կարապետյանը ըստ էության ավելի առարկայական կդառնա նրա հաջորդ հարցազրույցում: Ինչպես ասում են այդ մասին հաջորդ դասին:



Կարեն Մեսրոպյան

Նույն շարքից