Հիշում եմ և պահանջում 

Սնահավատություններ և ավանդույթներ. Նախապատմություն

Անկախ նրանից, թե մենք ինչքան սնահավատ ենք, երբ սև կատուն կտրում է ճանապարհը, հայելի է ջարդվում և այսպես շարունակ, կարծես թե որևէ անհանգստություն ենք զգում՝ հիշելով մեր տատիկ-պապիկների կան ծնողների անհանգստությունը նման դեպքերում: Սնահավատությունները և ավանդույթները բավականին հին ժամանակներից են փոխանցվել մեզ և բավականին հետաքրքիր առաջացման նախապատմություն ունեն: Ստորև ներկայացնում ենք հիմնական սնահավատություններն ու ավանդույթները և դրանց առաջացման նախապատմությունը.











 

Փակ տարածության մեջ անձրևանոցը բացելը դժբախտություն է բերում.


Համարվում էր, որ այս սնահավատությունը փարավոնների դարաշրջանից է մեզ փոխանցվել, սակայն պատմաբաններից շատերը կարծում են, որ այս ավանդույթը ձևավորվել է Անգլիայում՝ վիկտորիանական դարաշրջանում: Այդ ժամանակ անձրևանոցը բացելու մեխանիզմն այնքան անհարմար է եղել, մետաղական ձողերը և զսպանակները կարող էին դուրս թռչել և մարմնական վնաս հասցնեին կամ վնասեին գույքը: Այդ պատճառով էլ արձրևանոցը խորհուրդ էին տալիս բացել միայն բաց տարածությունում:


 

Աստիճանների տակով անցնելը դժբախտություն է բերում



Այս սնահավատությունը ձևավորվել է Հին Եգիպտոսում: Պատին հենած աստիճանը եռանկյունի է ձևավորում, իսկ եգիպտացիների համար եռանկյունին սրբազան նշան էր, որը խորհրդանշում էր աստվածների Եռամիություն, ուստի դրա միջով անցնելը սրբապղծություն էր համարվում:  



Հայելի ջարդելը 7 տարի  անհաջողություն է բերում


Հին Հունաստանում հայելու արտացոլանքի վերծանման միջոցով ապագան  կարողանում էին գուշակել:  Խեղաթյուրված արտացոլանքը վատ նշան էր: Սակայն, այս սնահավատության հայրենիքը Հին Հռոմն է: Հռոմեացիները հավատում էին, որ կյանքը 7 տարին մեկ նոր սկիզբ է ստանում, իսկ կոտրված հայելին նշանակում էր, որ մարդու առողջությունը վատթարանալու է, և միայն 7 տարի հետո նա կարող է առողջանալ:


Թափված աղը կռիվ և թշնամանք է բերում

Տարածված կարծիք կա, որի համաձայն,եթե մարդն աղ է թափում սեղանին, ապա կամ  նա պետք  երեք պտղունց աղ շպրտի ձախ ուսի վրայով կամ էլ խաչ անի թափված աղի վրա:  Մոտ ք.ա. 3500 տարի առաջ շումերներն առաջին ազգն էին, որ փորձարկեցին այս ավանդույթը: Իրականում այս սնահավատության իմաստը մինչ այժմ բացահայտված չէ, սակայն շումերներից այն փոխանցվեց եգիպտացիներին, այնուհետև հույներին:



Նալը դռան վրա՝ վերջույթները դեպի վերև կախելը անհաջողություն է բերում

Միջնադարում մարդիկ կարծում էին, որ կախարդները վախենում են ձիերից, ուստիև յուրաքանչյուր իր, որը կապված է ձիերի հետ կվախեցնի նրանցԼ Հենց այդ պատճառով էլ մարդիկ նալեր էին կախում իրենց դռների վերևում, որպեսզի չար ուժերը չներխուժեն իրենց տուն: Հետագայում, թե ինչու ձևավորվեց նալը  այս կամ այն կողմով կախելու հետ կապված այս մոտեցումը, դժվար է ասել:


Ճանապարհը հատող սև կատուն անհաջողության նշան է


Կատուները մշտապես հաջողության խորհրդանին են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակներից: Սակայն 17-րդ դարի սկզբներից սկսած Անգլիայում ամեն ինչ փոխվեց, երբ Կարլ 1-ին թագավորի սև կատուն մահացավ: Այդ ժամանակ թագավորը հայտարարեց, որ հաջողությունը լքեց իրեն: Նրա խոսքերը հաստատվեցին, երբ հենց հաջորդ օրը թագավորին ձերբակալեցին պետական դավաճանության համար:


13 թիվն անհաջողության նշան է


13 թվի նկատմամբ վախի վերաբերյալ հիշատակվում էր դեռևս սկանդինավյան առասպելաբանության մեջ, երբ 12 աստվածները խնջույքի էին մասնակցում Վալխալայի մոտ: Այդ ժամանակ նրանց միացավ կռվի և չարության աստված Լոկկին, ով էլ դարձավ 13-րդը, ինչի արդյունքում սպանվեց աստվածներից ամենասիրելին՝ Վալդերը:



Ընկնող աստղը  և երազանք մտապահելու ավանդույթը

Դեռևս 1-ին դարում Պտղոմեոսը ենթադրեց, որ աստղերն ընկնում են Երկիր մոլորակ, երբ աստվածներն այդ պահին հետևում են մարդկանց:



Տարեդարձի տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ


Հին հույները նույնպես տորթ էին պատրաստում տարեդարձի ժամանակ: Տորթերը նվիրաբերվում էին Լուսնի աստվածուհի Արտեմիդեին:  Տորթերի կլոր ձևը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը՝ վերջինիս լույսը: Այսօր էլ վառվող մոմերը հաջողության նշան են համարվում:



Հարսնացուին/ փեսացուին հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ տեսնելն անհաջող ամուսնության նշան է



Այս ավանդույթը կապված  է նրա հետ, որ հարսնացուն՝ հարսանեկան արարողությունից առաջ փեսացուին տեսնելով, կարող է փոշմանել և չամուսնանալ:


Ամուսնական մատանին աջ ձեռքի մատնեմատին կրելու ավանդույթ


Հին հռոմեացիները հավատում էին, որ հենց մատնեմատն է նյարդային համակարգի միջոցով կապված մարդու սրտի հետ: Հին հույները, եգիպտացիները նույնպես կարծում էին, որ հենց մատնեմատի միջոցով է հնարավոր բուժել մի շարք հիվանդություններ, քանզի հենց մատնեմատով էին քսվում  բուժիչ քսուքները:    

 

Նույն շարքից