Հայաստան Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Հայաստանի և Ղարաբաղի դրոշներով պարել են Հռոմի Պանթեոնի մոտ

analitik.am

«Ապրիլի 24-ին աշխարհի ցանկացած վայրում յուրաքանչյուր  հայ հիշում է Ցեղասպանությունը։ Բայց հիմա այստեղ մենք ցուցադրում ենք մեր անկոտրում կամքը, մեր պատասխանը հայերին բնաջնջելու ցանկությանը, որն ուներ Օսմանյան կայսրությունը»,- ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը։

Հռոմի Պանթեոնի մոտ ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակի միջոցառում է տեղի ունեցել, որի ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի դրոշներով պար են պարել. հայտնում է Ansa-ն։

Միջոցառումը կայացել է Պյացցա-դելլա-Ռոտոնդա հրապարակում։

Դեսպանի խոսքով՝ իրենց գործունեության նպատակը դատապարտումն ու նախազգուշացումն է։ «Ցեղասպանության վերջին ակտը դրա ժխտումն է, որի դեպքում հանցագործությունն անպատիժ է մնում»,- ասել է նա եւ նշել, որ ՀՀ դեսպանատունը դպրոցներից ավելի քան 4 հազար դիմում է ստացել Հայոց ցեղասպանության մասին դիդակտիկ նյութեր տրամադրելու խնդրանքով։

տեսանյութը՝ հղումով:

Նույն շարքից