Գլխավոր Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Միայն մութ անցյալի մասին հիշողությունը թույլ կտա կառուցել համատեղ ապագա. DW-ի վերլուծաբանը՝ Բունդեսթագի որոշման մասին

analitik.am

Բունդեսթագը Թուրքիային հիշեցնում է 100 տարի առաջ կատարված Հայոց Ցեղասպանության մասին, և դա ճիշտ է, կարծում է DW-ի վերլուծաբան Քրիստոֆ Շթրաքը: Նրա խոսքերով, միայն մութ անցյալի մասին հիշողությունը թույլ կտա կառուցել համատեղ ապագա:

Պետք է նայել սեփական պատմության դեմքին: Դա վերաբերում է ինչպես առանձին մարդկանց,այնպես էլ՝ ժողովուրդներին: Ընդամենը վերջերս հենց այդպես արեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Վերդենում այցելելով Առաջին աշխարհամարտում ընկածների գերեզմանին, շարունակում է վերլուծաբանը:

Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն է: Սկսած 1915 թվականից սպանվել է 1,5 միլիոն հայ: Նրանք դարձան զանգվածային կոտորածի, էթնիկ զտման զոհ, գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Բունդեսթագի ընդունած բանաձևից:

Շթրաքը հիշեցնում է, որ Բունդեսթագը 2015 թվականից զբաղված է Հայոց Ցեղասպանության հարցով, և եթե անցած տարի բանաձևի քվեարկությունը հետաձգվեց, այս տարի դա տեղի ունեցավ և բանաձևն անցավ, ինչը ճիշտ է:

Նույն շարքից