Բարի օր Քաղաքական 

Ադրբեջանում պահանջում են մարտի 31-ը հռչակել հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» կապակցությամբ

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտարարության մեջ խոսվում է «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների» մասին, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, իբր «պատմության մեջ են մտել որպես հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելության պատճառով»։

«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», — պահանջում է Ադրբեջանի օմբուդսմենը:

Նույն շարքից