Հասարակություն 

Մերկ ոտքեր, փակ կոշիկներ և տաք վերարկու․ Համացանցում քննարկվում է Իվանկա Թրամփի հանդերձանքը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ցուրտ եղանակին մերկ ոտքերին հագել է փակ կոշիկներ: Համապատասխան լուսանկարը վերջինս հրապարակվել է Instagram-ի իր էջում:

Իվանկան ժամանել է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին և հարցազրույց է տվել Fox Business պորտալին: Հրապարակված լուսանկարներում նա երևում է մուգ կապույտ բարձրակրունկ կոշիկներով, բաց կապույտ տաբատով և սպիտակ վերարկուով։

Միացյալ Նահանգների նախագահի դուստրը որոշել է դրանք հագնել մերկ ոտքերին, այնինչ Դավոսում այժմ մինուս չորս աստիճան է։

Նույն շարքից