Իրանի զինված ուժերի զինծառայողները պատրաստ են մարտնչել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի երկրի քաղաքական ղեկավարությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Ռազմական գործողություններ իրականացնելու եղանակը կառուցված է այնպես, որ հնարավոր լինի [պատերազմ] վարել երկարաժամկետ հեռանկարում։ Զինված ուժերը պատրաստ են շարունակել այս ուղին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի երկրի քաղաքական ղեկավարությունը», - նրա խոսքերն է մեջբերում իրանական Fars գործակալությունը։