Իրավական 

Բացահայտվել է 25 տարվա վաղեմություն ունեցող սպանություն

analitik.am

Ալթայում 25 տարի անց կալանավորվել է 2 կանանց սպանության մեջ կասկածվող տղամարդը: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

1993 թ. մարտ ամսին Բառնաուլում գերեզմանատնից քիչ հեռու՝ գետաբերանին, հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի: Դրանից 2 շաբաթ հետո իր բնակարանում հայտնաբերվել էր 23-ամյա աղջկա դի: Երկու դեպքում էլ զոհերին խեղդամահ էին արել՝ գողանալով նրանց ոսկե զարդեր և այլ թանկարժեք իրեր: Ավելի քան 25 տարի հանցագործությունները չէին բացահայտվել՝ անհրաժեշտ ապացույցների և վկաների բացակայության պատճառով:

2019 թ. սեպտեմբեր ամսին ոստիկանությունը ձերբակալել է գողության համար մի քանի անգամ դատապարտված 59-ամյա տղամարդուն՝ թմրանյութերի վաճառքի համար: Նրա ծանոթներին հարցաքննելուց հետո տեղեկություն է հայտնվել, որ մեղադրյալը ներգրավված է 1993 թ. գարնանը կատարված սպանություններում:

Նույն շարքից